Հուլիսի 8-ին Ֆրանսիայում ցույցերին մոտ 6 հազար մարդ է մասնակցել

16:50 • 09.07.23

Շաբաթ օրը մոտ 6,000 մարդ դուրս է եկել փողոցներ՝ մասնակցելու Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում ոստիկանական բռնությունների դեմ բողոքի ցույցերին:

Նման տվյալներ է հայտնել Ֆրանսիայի ՆԳՆ-ն։

Հուլիսի 8-ին Ֆրանսիայում շուրջ 30 ցույց է կազմակերպվել։ Ամենամեծ ակցիան տեղի է ունեցել Փարիզում։ Դրան մասնակցել է մոտ 2 հազար մարդ։ Մարսելում ցույցի է եկել 750 մարդ, Նանտում՝ 640, Ստրասբուրգում՝ 400, Բորդոյում՝ 200։ Այդ օրը բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Անգուլեմում, Վենիսում, Դիժոնում և այլ քաղաքներում։ Լիլում տեղի իշխանություններն արգելել են ցույցը։

Հուլիսի 8-ին Ֆրանսիայում ցույցերին մոտ 6 հազար մարդ է մասնակցել