Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայի հակամարտությունը

18:10 • 09.07.23

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկել է «հացահատիկի գործարքի» շուրջ ստեղծված իրավիճակը և Ուկրաինայի վերջին իրադարձությունները:

ՌԻԱ Նովոստիին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ում։

«Կիրակի օրը ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի վերջին զարգացումները և Ստամբուլի հացահատիկի գործարքի հետ կապված իրավիճակը»,- հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայի հակամարտությունը