Պենտագոնը հայտարարել է Սիրիայում «Իսլամական պետության» պարագլուխներից մեկի ոչնչացման մասին

18:00 • 09.07.23

ԱՄՆ զինվորականները Սիրիայում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին:

Այս մասին ասված է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հաղորդագրության մեջ։

«Կենտրոնական հրամանատարությունը հարված է հասցրել Սիրիայում, որի հետևանքով սպանվել է Սիրիայի արևելքում ԻՊ առաջնորդ Ուսամա ալ-Մուհաջիրը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն՝ հարվածը հասցվել է MQ-9 անօդաչու թռչող սարքի միջոցով։

Պենտագոնը հայտարարել է Սիրիայում «Իսլամական պետության» պարագլուխներից մեկի ոչնչացման մասին