ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Զելենսկու մասնակցության վերաբերյալ որոշում դեռևս կայացված չէ

19:58 • 09.07.23

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Վլադիմիր Զելենսկու մասնակցության վերաբերյալ վերջնական որոշումը դեռ չի կայացվել, հայտարարել է Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան։

«Դեռևս վերջնական որոշումներ չեն կայացվել: Մենք դեռ մինչև վերջ չենք հասկացել Վիլնյուսում բոլոր հանդիպումների ձևաչափը, նաև որոշումները, որոնք ֆիզիկապես դրվելու են սեղանին»,- ասել է նա:

Ստեֆանիշինայի խոսքով՝ եզարափակիչ փաստաթղթերից կախված կլինի՝ արդյոք Զելենսկին կգնա գագաթնաժողովին, թե ոչ։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Զելենսկու մասնակցության վերաբերյալ որոշում դեռևս կայացված չէ