Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ական պատգամավորներ և Արմեն Ռուստամյանը մեկնել են Փարիզ

17:09 • 10.07.23

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 10-13-ը աշխատանքային այցով գործուղվել է Փարիզ:

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունից:

Պատվիրակության կազմում են նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանը, ով նաև Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարն է, Սարգիս Խանդանյանը, Արուսյակ Մանավազյանը, Ծովինար Խաչատրյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ական պատգամավորներ և Արմեն Ռուստամյանը մեկնել են Փարիզ