Ադրբեջանում ձերբակալվել է Աֆղանստանի մի քաղաքացի, որը երկրում ահաբեկչություն էր ծրագրում

13:02 • 10.07.23

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը երկուշաբթի հայտարարել է, որ ձերբակալվել է Աֆղանստանի մի քաղաքացի, որը երկրում ահաբեկչություն էր ծրագրում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Քննության արդյունքում պարզվել է, որ Աֆղանստանի քաղաքացի, 1990 թվականին ծնված Ֆավզան Մուսա Խանը, նախնական դավադրության մեջ մտնելով այլ անձանց հետ, ծրագրել է ահաբեկչություն իրականացնել Ադրբեջանի տարածքում՝ երկրում սոցիալական կայունությունը խաթարելու, բնակչության շրջանում խուճապ առաջացնելու և պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների որոշումների կայացման վրա ազդելու նպատակով»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Ադրբեջանում ձերբակալվել է Աֆղանստանի մի քաղաքացի, որը երկրում ահաբեկչություն էր ծրագրում