Դանակահարություն` Չինաստանի մանկապարտեզներից մեկում, կա 6 զոհ

10:01 • 10.07.23

Չինաստանի հարավ-արևելյան Գուանդուն նահանգում 25-ամյա տղամարդը մտել է մանկապարտեզ և սկսել դանակահարել այնտեղ գտնվողներին։ 6 մարդ զոհվել է, 1-ը՝ վիրավորվել։

Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ըստ քաղաքային իշխանությունների՝ զոհերի թվում են 3 երեխա, 1 ուսուցիչ և 2 ծնող։ Հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 10-ի առավոտյան։

Ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է տղամարդուն։

BBC-ն նշում է, որ Չինաստանում դաժան հանցագործություններ համեմատաբար հազվադեպ են տեղի ունենում, սակայն երկրում վերջին տարիներին ավելացել են դանակահարության միջադեպերը, որոնցից մի քանիսը տեղի են ունեցել դպրոցներում։

 

Դանակահարություն` Չինաստանի մանկապարտեզներից մեկում, կա 6 զոհ