Սանկտ Պետերբուրգի Կալինինսկի շրջանի պահեստում հրդեհ է եղել․ այն տարածվել է 3,5 հազար քառակուսի մետր տարածքի վրա
Հրդեհ է բռնկվել ՌԴ Սանկտ Պետերբուրգի Կալինինսկի շրջանի պահեստում, 7 մարդ տարհանվել է։ Այս մասին երկուշաբթի ТАСС-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։
«Կալինինսկի թաղամասում այրվում է արտադրա-պահեստային շենքը: Բարձր հրդեհային ծանրաբեռնվածությունը նպաստում է այրման արագ զարգացմանը: Նախնական տվյալներով՝ հրդեհը տարածվել է 3,5 հազար քառակուսի մետրի վրա»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հավելել է, որ այրվող շենքից տարհանվել է յոթ մարդ։
Ընդհանուր առմամբ, հրդեհի մեկուսացմանը ներգրավվել է 110 մարդ ու 27 միավոր տեխնիկա։
Ավելի ուշ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է հրդեհի տեղայնացման մասին։
«Ժամը 07:04-ին (Երևանի ժամանակով 08։04-ին) հրդեհը մեկուսացվել է», - հայտնեցին մամուլի ծառայությունից։










