Սյունիքում Mitsubishi-ն մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում, կան վիրավորներ

17:50 • 10.07.23

Այսօր՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 16։10-ի սահմաններում Mitsubishi Pajero iO մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 204 կմ հատվածում, Իշխանասարի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։

4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիանի» բժշկական կենտրոն։

Սյունիքում Mitsubishi-ն մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում, կան վիրավորներ