Շորժա համայնքի հանրային լողափում ևս սահմանվել է հերթապահություն (լուսանկարներ)

17:41 • 10.07.23

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով ս․թ․ հուլիսի 10-ից Գեղարքունիքի մարզի Շողակաթ (Շորժա) համայնքի հանրային լողափում ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարներն իրականացնում են շուրջօրյա հերթապահություն։

Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

«Հանգստացողների անվտանգությունն ապահովելու նպատակով՝  հերթապահություն իրականացնող անձնակազմն իրականացնում  է 24-ժամյա հսկողություն ոչ միայն ջրում, այլև՝ ափամերձ տարածքներում։

Անձնակազմը համալրված է աշխատանքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ջրափրկարարական տեխնիկայով, միջոցներով և հանդերձանքով։ Լողափը կահավորված է զգուշացնող նշաններով։

Փրկարարների կողմից պարբերաբար իրականացվում են իրազեկման աշխատանքներ՝ անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ»։

Հնարավոր է սա 1 անձ, նավակ and հիդրոցիկլ նկարն է 

Հնարավոր է սա 1 անձ, հիդրոցիկլ, նավակ and լիճ նկարն է

Հնարավոր է սա 1 անձ, ծառայողական մեքենա and տեքստ նկարն է

Շորժա համայնքի հանրային լողափում ևս սահմանվել է հերթապահություն (լուսանկարներ)