Շենքերի տանիքներին այլևս ապօրինի շինություններ չպետք է կառուցվեն․ Ավինյան

10:41 • 10.07.23

Հաջորդ շաբաթ «Փակ շուկայի» գետնանցման վերելակների տեղադրման աշխատանքները կմեկնարկեն:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ տեղեկացրեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Թվում է՝ փոքր կոմպոնենտի մասին է խոսքը, բայց ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց համար քաղաքն առավել հարմար դարձնելը մեր կարևորագույն խնդիրներից մեկն է: Փուլ առ փուլ այդ խնդիրները պետք է լուծենք»,- ասաց փոխքաղաքապետը։

Նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը նշեց, որ շենքերի տանիքներին այլևս ապօրինի շինություններ չպետք է կառուցվեն:

«Համատիրությունը պարտավոր է իրականացնել հուշարձան-շենքի տանիքին կառուցված մանսարդի քանդման աշխատանքները և մենք էլ հանձն ենք առնում օգնել այդ աշխատանքներն իրականացնելուն»,- նկատեց նա։

Շենքերի տանիքներին այլևս ապօրինի շինություններ չպետք է կառուցվեն․ Ավինյան