Երևանում 2023 թվականին կփոխարինվի շուրջ 500 վերելակ

13:05 • 10.07.23

Երևանում 2023 թվականին,  ընդհանուր առմամբ, կփոխարինվի շուրջ 500 վերելակ:

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, նշելով, որ ծրագրի առաջին փուլով կտեղադրվի շուրջ 100 վերելակ, 64 հասցեում աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են:

«Երկրորդ փուլի պայմանագրով կտեղադրվի ևս 400 վերելակ,  124 հասցեում գործընթացն արդեն մեկնարկել է: Հաջորդ շաբաթ կմեկնարկի Փակ շուկայի դիմացի ստորգետնյա հետիոտնային անցման վերելակների տեղադրումը»,-ասաց Ավինյանը:

Քաղաքապետի տեղակալն ընդգծեց, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար Երևանում  այս տարի շուրջ 20 վերելակ կտեղադրվի:

«Թվում է՝ փոքր կոմպոնենտի մասին է խոսքը, բայց ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց համար քաղաքն առավել հարմար դարձնելը մեր կարևորագույն խնդիրներից մեկն է: Փուլ առ փուլ այդ խնդիրները պետք է լուծենք»,- ասաց փոխքաղաքապետը։

Երևանում 2023 թվականին կփոխարինվի շուրջ 500 վերելակ