Կյանքից հեռացել է դիվանագետ Դավիթ Վիրաբյանը

19:55 • 11.07.23

45 տարեկան հասակում կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, փարձառու դիվանագետ Դավիթ Ալեքսանդրի Վիրաբյանը: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ 

«Խորը ցավով հայտնում ենք, որ 2023թ. հուլիսի 11-ին 45 տարեկան հասակում կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, փարձառու դիվանագետ Դավիթ Ալեքսանդրի Վիրաբյանը, ով երկար տարիներ անձնվիրաբար ծառայել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում՝ իր անգնահատելի ավանդը ներդնելով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների առաջմղման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

Կյանքից հեռացել է դիվանագետ Դավիթ Վիրաբյանը