Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ (թարմացված)

19:33 • 11.07.23

Թարմացված 22։35-ին

Հուլիսի 11-ին՝ ժամը 20:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 21:15-21:30-ը կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

 

Հուլիսի 11-ին՝ ժամը 17:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տեղի և Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվել։

 

 

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ (թարմացված)