Յուրաքանչյուր անգամ երիտասարդների հետ շփվելիս համոզվում եմ, որ նրանք են մեր հասարակության շարժիչ ուժը. Մանե Թանդիլյան

17:25 • 11.07.23

Յուրաքանչյուր անգամ երիտասարդների հետ շփվելիս և առնչվելիս համոզվում եմ, որ նրանք են մեր հասարակության շարժիչ ուժը։

Ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը․

«Բոլոր ոլորտներում նրանց մտածողության ու վերլուծական մտքի կարիքն այսօր ունենք առավել, քան երբևէ։

Երիտասարդների և ուսանողների հետ առաջնորդության թեմայով հերթական հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 12-ին, ժամը 12:00-ին, «Մատենա» առաջնորդության դպրոցում (Բաղրամյան 6):

Այս անգամ հետաքրքիր ու բովանդակային զրույց-քննարկում կունենանք  Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների հետ։

Մուտքն ազատ է, կարող են միանալ բոլոր ցանկացող երիտասարդները»։

Յուրաքանչյուր անգամ երիտասարդների հետ շփվելիս համոզվում եմ, որ նրանք են մեր հասարակության շարժիչ ուժը. Մանե Թանդիլյան