Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հանդիպում կանցկացնի Զելենսկու հետ. լրատվամիջոցներ

10:37 • 11.07.23

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկկողմ հանդիպում կանցկացնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Լիտվայում, որտեղ մեկնարկելու է ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովը, Reuters-ին հայտնել է ԱՄՆ անանուն պաշտոնյան։

Նույն տեղեկությունը փոխանցում է նաև Politico-ն։ Ըստ հրատարակության աղբյուրների՝ այսօր՝ հուլիսի 11-ին, Բայդենը կհանդիպի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը։ 2022 թվականի սեպտեմբերի 30-ին Զելենսկին դիմել էր արագացված կարգով Ուկրաինայի՝ դաշինք մտնելու խնդրանքով։ Ակնկալվում է, որ այս թեման առանցքային կլինի առաջիկա գագաթնաժողովում։ Հուլիսի 10-ին Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն համաձայնել է ընդունել Ուկրաինան պարզեցված ընթացակարգով։ Bild-ը հայտնել է, որ Միացյալ Նահանգները և Գերմանիան դեմ են Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելուն։

Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հանդիպում կանցկացնի Զելենսկու հետ. լրատվամիջոցներ