Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Opel Astra»-ն․ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները

08:12 • 12.07.23

Հուլիսի 11-ին, ժամը 20։55-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ Դվին ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին բախվել են երկու «Mercedes-Benz» և «Opel Astra» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներից մեկը հոսպիտալացվել է Վաղարշապատ քաղաքի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Opel Astra»-ն․ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները