Շատ ենք ուշացրել, մեզնից բացի մեր հարցը ոչ ոք չի լուծելու․ արցախցիները շրջափակման դեմ երթ են կազմակերպել

12:48 • 12.07.23

Արցախում «Միջանցքի ապաշրջափակման շարժման» անդամները երթ են կազմակերպել մայրաքաղաք Ստեփանակերտում։ Նրանք կոչ են անում արցախցիներին՝ միանալ իրենց՝ պայքարելու Լաչինի միջանցքի ապաշրջափակման դեմ։

«Թուրքը եկել, կանգնել է մեր գլխավերևում, ժամանակն է, որ ցույց տաք արցախցու կամքը, միացե՛ք մեզ, հետո ուշ  լինելու։

Եթե պասիվ մնաք՝ ձեր տունն ու տեղը վաղը ձերը չի լինելու, սպասելու ժամանակը չէ, թշնամին հասել է մեր տներին, արդեն շատ ուշ է, շատ ենք ուշացրել, մեզանից բացի մեր հարցը ոչ ոք չի լուծելու»,- ասացին երթի մասնակիցները՝ հորդորելով մյուսներին ևս միանալ իրենց։

Շատ ենք ուշացրել, մեզնից բացի մեր հարցը ոչ ոք չի լուծելու․ արցախցիները շրջափակման դեմ երթ են կազմակերպել