Ադրբեջանի ստորաբաժանումները կրակել են Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ զինծառայող է վիրավորել 

09:29 • 12.07.23

Հուլիսի 12-ին՝ ժամը 05:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ե. Խ.-ն: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

Այլ մանրամասներ չեն հաղորդվել։

 

 

 

 

Ադրբեջանի ստորաբաժանումները կրակել են Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ զինծառայող է վիրավորել