ՊԲ ստորաբաժանումները չեն կրակել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ Արցախի ՊՆ

09:06 • 12.07.23

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին` ժամը 23:25-ի սահմաններում կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնել է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվել։

ՊԲ ստորաբաժանումները չեն կրակել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ Արցախի ՊՆ