2 զոհ, Սյունիքում Ford Transit-ը բախվել է կայանված GAZ 52-ին․ Shamshyan.com
Այսօր՝ հուլիսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 04։40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Վաչիկ Հ․-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 191․2 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի աջ մասում՝ Սյունիքի մարզի բնակիչ 62-ամյա Անդրանիկ Վարդանյանի կողմից կայանած GAZ 52 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի հետնամասին։
Բեռնատարն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել Ա․ Վարդանյանին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է։ Իսկ Ford-ի վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ «Սիսիան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է։










