Համաժողովրդական շարժման ժամանակ պետական ծառայող, ոչ ծառայող տարբերակում չի լինելու․ Արցախի պետնախարար

17:34 • 12.07.23

Արցախում «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները երթով հասել են Արցախի Հանրապետության նախագահի նստավայր: Նրանք պահանջում են բացել Լաչինի միջանցքը։

Նախագահական նստավայրի  մոտ «Միջանցքի ապաշրջափակմանժողովրդական շարժման» ներկայացուցիչների հետ հանդիպեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Նրա խոսքով՝ բոլորս միակարծիք են, հասկանում են, որ համաժողովրդական շարժումն է իրավիճակից դուրս գալու միակ ելքն է և այդ ժամանակ բոլորը միասնաբար առանց տարբերակման՝ պաշտոնատար անձ, պետական ծառայող, մեկ անձի պես ամբողջ ժողովուրդը միասնաբար մասնակցելու է համաժողովրդական շարժմանը:

«Պետական ծառայողները գուցե ինչ-որ տեղ պաշտոնական լիազորություններով պայմանավորված զսպվածություն են ցուցաբերում, բայց համաժողովրդական շարժման ժամանակ պետական ծառայող, ոչ ծառայող տարբերակում չի լինելու, մեկ մարդու պես ժողովուրդը միասնաբար մասնակցելու է համաժողովրդական շարժմանը»,-հայտարարեց պետնախարարը։

Հիշեցնենք, որ Ստեփանակերտում տեղի է ունեցել «Միջանցքի Ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբ»-ի բողոքի ակցիան։ Նրանք պահանջում են բացել Լաչինի միջանցքը։

Համաժողովրդական շարժման ժամանակ պետական ծառայող, ոչ ծառայող տարբերակում չի լինելու․ Արցախի պետնախարար