Ադրբեջանցիները կրակել են Տեղի ուղղությամբ, ունենք մեկ վիրավոր. ՊՆ

15:28 • 12.07.23

ՊՆ-ն հայտնում է, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն:


Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

Ադրբեջանցիները կրակել են Տեղի ուղղությամբ, ունենք մեկ վիրավոր. ՊՆ