«Շունչս կտրվում է». Ռիխարդ Վագների ծոռնուհին քննադատել է Պրիգոժինի ընկերության կողմից իր նախապապի անվան օգտագործումը

14:11 • 12.07.23

Գերմանացի մեծ կոմպոզիտոր Ռիխարդ Վագների ծոռնուհին՝ Կատարինան, խոստովանել է, որ իր համար զզվելի է «Նիբելունգների մատանին» օպերայի հեղինակի անվան մտազուգորդումը Եվգենի Պրիգոժինի հիմնած «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հետ:

Նա այս մասին ասել է Die Welt պարբերականում «Իմ տեսակետը Պրիգոժինի «Վագներ» վարձկանների մասին» վերտառությամբ հոդվածում։

«Երբ ռուսական վարձկան բանակը, որի վայրագությունները չի կարելի գերազանցել, Վագների անունը գրում է իր արյունոտ պաստառների վրա, շունչս  կտրվում է»,- գրել է կոմպոզիտորի ծոռը։

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը անվանակոչվել է կոմպոզիտոր Ռիխարդ Վագների անունով, ով նաև ժամանակին ոգեշնչել է նացիստական Գերմանիայի առաջնմորդ ԱդոլֆՀիտլերին. հայտնի «Բարբարոսա» պլանը կոչվել է Նիբելունգների ժառանգի անունով:



«Շունչս կտրվում է». Ռիխարդ Վագների ծոռնուհին քննադատել է Պրիգոժինի ընկերության կողմից իր նախապապի անվան օգտագործումը