Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ

21:53 • 13.07.23

Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության մասին տեղեկագրում։

Տուժածներ չկան։ 

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- նշվում է տեղեկագրում։

 

 

Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ