Ասկերանի և Քարվաճառի շրջաններում ՊԲ-ն ամրաշինական աշխատանքներ չի կատարել. ՊԲ

15:45 • 13.07.23

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 13-ին` ժամը 11:15-ին և ժամը 14։10֊ին ամրաշինական աշխատանքներ են կատարել Արցախի Հանրապետության Ասկերանի և Քարվաճառի շրջաններում, որոնք իբրև թե կասեցվել են հիշյալ շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, հերթական ապատեղեկատվությունն է։

Այս մասին հայտնում են Պաշտպանության բանակից:

 

Ասկերանի և Քարվաճառի շրջաններում ՊԲ-ն ամրաշինական աշխատանքներ չի կատարել. ՊԲ