Պոլիտեխնիկի շրջանավարտները՝ իրենց ստացած գիտելիքներով ու հմտություններով, դառնալու են մեր երկրի լուսավոր և նորարար ապագայի կերտողները. Տիգրան Ավինյան (լուսանկարներ)

11:12 • 13.07.23

Պոլիտեխնիկի շրջանավարտները՝ իրենց ստացած գիտելիքներով ու հմտություններով, վստահ եմ՝ դառնալու են մեր երկրի լուսավոր և նորարար ապագայի կերտողները։

Ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ, ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նապագահ Տիգրան Ավինյանը․

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ճանապարհեցինք  90-րդ հոբելյանական շրջանավարտներին։

Դիպլոմների հանձնման արարողությունը ամենից պատասխանատու և հիշարժան պահերից է կյանքում։ Այն  տարիների գիտելիքն ու աշխատանքը ամփոփելու և ամբողջովին նոր փուլ մուտք գործելու խորհրդանիշն է։

Տեխնոլոգիական առաջընթացի մեր ժամանակներում Պոլիտեխնիկի շրջանավարտները՝ իրենց ստացած գիտելիքներով ու հմտություններով, վստահ եմ՝ դառնալու են մեր երկրի լուսավոր և նորարար ապագայի կերտողները։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Պոլիտեխնիկի սիրելի շրջանավարտներին՝ մաղթելով անսպառ եռանդ ու մասնագիտական մեծ առաջընթաց՝ կյանքի այս կարևորագույն շրջափուլում»,-գրել է Ավինյանը։

May be an image of 9 people

Պոլիտեխնիկի շրջանավարտները՝ իրենց ստացած գիտելիքներով ու հմտություններով, դառնալու են մեր երկրի լուսավոր և նորարար ապագայի կերտողները. Տիգրան Ավինյան (լուսանկարներ)