Դիլիջանի ոլորաններում Mazda-ով վթարի են ենթարկվել ՌԴ քաղաքացիներ․ Shamshyan.com

21:30 • 13.07.23

Հուլիսի 12-ին ավտովթար  է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում ՌԴ քաղաքացի Նազիրա Ամիրխան Նուդիրը Երևան - Սևան - Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի ոլորաններում, Mazda մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել փոսում: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Վարորդին և 2 ուղևորներին, որոնք նույնպես ՌԴ քաղաքացիներ են, առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու պարեկները: 

Պարեկները նաև օգնել են, որպեսզի ավտոմեքենան բեռնատարի միջոցով դուրս բերվի անվտանգ վայր: 

Օպերատիվ են գործել նաև Դիլիջանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը՝ տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերելով վարորդին և ուղևորներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ իրենք չեն տուժել:

Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են ուղևորների ինքնությունը: 

 

Դիլիջանի ոլորաններում Mazda-ով վթարի են ենթարկվել ՌԴ քաղաքացիներ․ Shamshyan.com