Հրդեհ՝ «Ջրվեժ» արգելոցապարկային համալիրում

12:31 • 13.07.23

Հուլիսի 13-ին, ժամը 11։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Ջրվեժ» արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ-ի տարածքում։

Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Փրկարար ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։55-ին, մարվել՝ 12։04-ին»։

 

Հրդեհ՝ «Ջրվեժ» արգելոցապարկային համալիրում