Կարիք ունե՞ք պետության ներկայացուցչի հետ խոսելու, թե ուղղակի ձեր ակցիան եք իրականացնում․ Ժաննա Անդրեասյանը՝ Վարդգես Գասպարիին

13:44 • 13.07.23

Ակտիվիստ Վարգես Գասպարին գետնին պառկած բողոքի ակցիա է արել ՀՀ կառավարության շենքի դիմաց։

Նիստից հետո  նրան է մոտեցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը, դիմելով Գասպարիին՝ հարցրել է․

«Կարիք ունե՞ք պետության ներկայացուցչի հետ խոսելու, թե ուղղակի ձեր ակցիան եք իրականացնում»։

Վարդգես Գասպարին ոտքի է կանգնել և պատասխանել․

«Մարդու վրա թքելն արդարացում չունի, պետք է էթիկայի հանձնաժողով ձևավորվի և այդ հարցը քննարկվի»։

Կարիք ունե՞ք պետության ներկայացուցչի հետ խոսելու, թե ուղղակի ձեր ակցիան եք իրականացնում․ Ժաննա Անդրեասյանը՝ Վարդգես Գասպարիին