Հս.Կորեան փորձարկել է նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ
Հյուսիսային Կորեան հուլիսի 12-ին փորձարկել է Hwaseong-18 նոր պինդ վառելիքով գործող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։ Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ներին հղումով։
ԿԺԴՀ-ն պնդում է, որ Hwaseong-18-ն արձակման ժամանակ 74 րոպե 51 վայրկյանում անցել է 1100 կմ և վայրէջք կատարել նշանակման վայրում։ Հրթիռի թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 6648 կիլոմետր։ Արձակմանը հետևել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը։
Նա հայտարարել է, որ երկրի զինվորականները կշարունակեն «հարձակողական միջոցներ» ձեռնարկել այնքան ժամանակ, քանի դեռ «ԱՄՆ-ն չի հրաժարվել Փհենյանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունից»։










