Ազատության պողոտայում ալավերդցի երիտասարդի մոտ ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

17:56 • 13.07.23

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հուլիսի 12-ին, ժամը 04.50-ի սահմաններում, Ազատության պողոտայում հայտնաբերել, զենք-զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել Ալավերդի քաղաքի 25-ամյա մի բնակչի: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

«Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակ և 4 փամփուշտ:

Երիտասարդը, հայտնաբերված զենք-զինամթերքը և կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ազատության պողոտայում ալավերդցի երիտասարդի մոտ ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել