Բախվել են Mazda 6-ն ու Lada-ն, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են․ Shamshyan.com

18:11 • 14.07.23

Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհին, Արուճ գյուղի խաչմերուկի հարևանությամբ բախվել են Mazda 6 և Lada մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով ավտոմեքենաներն այնուհետև բախվել են բետոնե արգելապատնեշներին։ Գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։ 

Վթարի փաստով՝ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

 

Բախվել են Mazda 6-ն ու Lada-ն, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են․ Shamshyan.com