Զինվորական դատախազը Կենտրոնական հավաքակայանում հետևել է ամառային զորակոչի ընթացքին

17:35 • 14.07.23

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական կենտրոնական հավաքակայան:

Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Զինվորական դատախազը ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ շրջել է Հավաքակայանում, ծանոթացել ամառային զորակոչի ընթացքին, իրականացվող աշխատանքներին և ծառայության վայրերի վիճակահանությանը:

Հավաքակայանում Զինվորական դատախազը հանդիպել է նորակոչիկներին, լսել նրանց հետաքրքրող հարցերը:

Գրիգոր Էլիզբարյանը հետևել է նաև Հավաքակայանում ստեղծված բժշկակական հանձնաժողովի աշխատանքներին, զրուցել բուժզննում անցնող նորակոչիկների և բուժանձնակազմի հետ, լսել հանձնաժողովի անդամների առաջարկները:

 Զինվորական դատախազ Էլիզբարյանը հանդիպել է նաև ՊՆ հանրապետական կենտրոնական հավաքակայանի անձնակազմի հետ, քննարկել զորակոչին վերաբերող կազմակերպական մի շարք հարցեր»:

 

Զինվորական դատախազը Կենտրոնական հավաքակայանում հետևել է ամառային զորակոչի ընթացքին