Բայդենի որոշմամբ՝ ԱՄՆ-ն մինչև 3000 պահեստազորային կուղարկի Եվրոպա

11:29 • 14.07.23

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պենտագոնին լիազորել է մոտ 3000 պահեստային զինծառայող տեղակայել Եվրոպայում՝ Ուկրաինայում պատերազմի ֆոնին։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Ավելի քան 100.000 ամերիկացի զինվորական գտնվում է Եվրոպայում: Նրանց թիվն ավելացել է 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։ Նոր հրամանի համաձայն՝ պահեստազորայինները կմասնակցեն Atlantic Resolve գործողությանը՝ ռոտացիոն տեղակայում, որն կուժեղացնի ՆԱՏՕ-ի արևելյան թևը:

Վերջերս ստորագրված գործադիր հրամանը Atlantic Resolve-ը սահմանում է որպես արտակարգ գործողություն, որը պահեստազորայիններին տալիս է նույն արտոնությունները, ինչ զորակոչիկներին: Բացի այդ, դա թույլ է տալիս Պենտագոնին ավելի շատ ուժեր և միջոցներ ուղարկել՝ օգնելու ԱՄՆ Եվրոպական հրամանատարությանը:

Սպասվում է, որ պահեստազորայինների գործուղումը կտևի մոտ վեց ամիս։ Լրացուցիչ զորքերը հավանաբար կաշխատեն նյութատեխնիկական ապահովման և աջակցության կամ բժշկական ոլորտներում:




Բայդենի որոշմամբ՝ ԱՄՆ-ն մինչև 3000 պահեստազորային կուղարկի Եվրոպա