Mercedes-ը բախվել է բետոնե հենասյանն ու կողաշրջվել, 3 վիրավորներն ընտանիքի անդամներ են. Shamshyan.com

18:16 • 15.07.23

Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 91 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհի կամրջի բետոնե հենասյանը և կողաշրջվել։

3 հոգի, որոնցից մեկը երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Mercedes-ը բախվել է բետոնե հենասյանն ու կողաշրջվել, 3 վիրավորներն ընտանիքի անդամներ են. Shamshyan.com