Իսրայելի վարչապետին շտապ հիվանդանոց են տեղափոխել

20:33 • 15.07.23

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հուլիսի 15-ին շտապ տեղափոխել են հիվանդանոց:

73-ամյա Նեթանյահուն Իսրաեյելի ամենաերկարակյաց ղեկավարն է: Այսօր նա գանգատվել է ցավից կրծքավանդակի շրջանում:

Վարչապետին տեղափոխել են Թել Հաշոմեր ավանի Շեբա հիվանդանոց, որտեղ նա բժշկական ստուգումների է ենթարկվում:

Ըստ վարչապետի գրասենյակի, Նեթանյահուն բարվոք առողջական վիճակում է, և կառավարությունը չի ձեռնարկել որևէ միջոց, որը ենթադրվում է վարչապետության արտակարգ իրավահաջորդության դեպքերում:

Իսրայելի վարչապետին շտապ հիվանդանոց են տեղափոխել