Պուտինն ու Հարավային Աֆրիկայի նախագահը քննարկել են հացահատիկի գործարքի հարցը

17:57 • 15.07.23

Ռուսասատանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հարավային Աֆրիկայի առաջնորդ Սիրիլ Ռամաֆոսան հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հացահատիկի գործարքի հարցը, որով ուկրաինական հացահատիկը սևծովյան նավահանգիստներով արտահանվում է համաշխարհային շուկաներ՝ չնայած շարունակվող պատերազմին։

«Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստան-ՄԱԿ համապատասխան հուշագրով նախատեսված պարտավորությունները՝ վերացնելու ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի արտահանման խոչընդոտները, դեռևս չկատարված են», - ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Պուտինն ու Հարավային Աֆրիկայի նախագահը քննարկել են հացահատիկի գործարքի հարցը