Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը պատրաստվում է կրճատել 3 հազար քաղաքացիական աշխատակցի․ Sky News

14:08 • 15.07.23

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է կրճատել 3 հազար քաղաքացիական աշխատակցի և ժամանակավորապես դադարեցնել աշխատանքի նոր ընդունումները: Այս մասին գրել է Sky News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գերատեսչությունը նախատեսում է այդ կերպ ֆինանսավորել բանակի աշխատավարձերի բարձրացումը։

Ավելի վաղ քաղաքացիական նոր աշխատակիցների աշխատանքի դադարեցման մասին հայտարարել էր ՄԹ զինված ուժերի նախարար Ջեյմս Հիփին։ Sky News-ը նշել է, որ նա այս հայտարարությունն արել է, երբ խոսել է աշխատավարձի հարցի կարգավորման մանրամասների մասին։ Նոր աշխատակիցների հավաքագրումը կդադարեցվի մի քանի շաբաթով, որից հետո այն կվերսկսի «վերահսկվող հավաքագրման համար»։

Աղբյուրները հեռուստաալիքին հայտնել են նաև, որ գերատեսչությունը «նախատեսում է կրճատել իր անձնակազմի բյուջեն 5%-ով (2-3 հազար աշխատակից)»: Կրճատումը տեղի կունենա բնական նվազման պատճառով․ նախատեսվում է փակել որոշ թափուր աշխատատեղեր, բայց աշխատակիցներին չազատել։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն ունի շուրջ 60 հազար քաղաքացիական աշխատակից։

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը պատրաստվում է կրճատել 3 հազար քաղաքացիական աշխատակցի․ Sky News