ՀՀ որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի 39 աստիճանի

15:01 • 16.07.23

Հայաստանի տարածքում հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին՝ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ՝ հուլիսի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Աղբյուրի տվյալներով՝ այնուհետև ջերմաստիճանը կբարձրանա՝ ՀՀ որոշ շրջաններում հասնելով 39 աստիճանի:

ըըը.jpg (205 KB)

Նշվում է, որ Երևանում հուլիսի 16-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

ռտջտ.jpg (42 KB)

 

 

ՀՀ որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի 39 աստիճանի