Նյութում 10 անգամ շեշտվում է Ալեն Սիմոնյան անունը, բայց ոչ մի փաստ, ոչ մի կապ․ Ալեն Սիմոնյանը՝ ընկերոջը վերաբերող հոդվածի մասին
Նյութում 10 անգամ շեշտվում է Ալեն Սիմոնյան անունը, բայց ոչ մի փաստ, ոչ մի կապ:
Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահը՝ անդրադառնալով իր երեխայի քավորին վերաբերող հրապարակմանը․
«Հերթական նյութը , որտեղ մոտ մեկ տասնյակ անգամ շեշտվում է Ալեն Սիմոնյան անունը: Բնական է` ոչ մի փաստ, ոչ մի կապ, ոչ մի փաստաթուղթ, նույնիսկ ոչ մի բանավոր հղում, ոչ մի ՀԵՏՔ, միայն այն, որ մի քանի սեփականատերերից մեկը իմ երեխայի քավորն է և իմ վաղեմի ընկերը»։
Նա նշել է, որ նման նյութերը վարկաբեկում են հետաքննական լրագրությունը, և որ առանց փաստ մանիպուլյացիա է արվում, որը հետաքննության գաղափարի մեջ չի տեղավորվում:










