Արդիականացվել է «Մեկ պատուհան» համակարգը, արաբկիրցիները այսուհետ բոլոր հարցերի պատասխանները կստանան նորացված համակարգով (տեսանյութ)

22:19 • 17.07.23

Արդիականացվել է «Մեկ պատուհան» համակարգը՝ քաղաքացիների հարմարավետության, աշխատանքների առավել արագ կազմակերպման նպատակով:

Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը․

«Հիմնանորոգվել է «Մեկ Պատուհան» ծառայության Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի շենքի 1-ին հարկը, ինչի շնորհիվ արաբկիրցիները այսուհետ բոլոր հարցերի պատասխանները կստանան նորացված համակարգով:

Նորոգման շրջանակներում ներդրվել է նաև հերթագրման համակարգ։ Այսուհետ կարելի է բոլոր դիմումները  ներկայացնել և պատասխանները ստանալ «Մեկ պատուհանից», իսկ վճարումները հնարավոր է կատարել տեղում՝ առկա Հայփոստ ծառայության, կամ տերմինալի միջոցով»:

Արդիականացվել է «Մեկ պատուհան» համակարգը, արաբկիրցիները այսուհետ բոլոր հարցերի պատասխանները կստանան նորացված համակարգով (տեսանյութ)