Արցախի նախագահն այսօր տեսաուղերձով հանդես կգա

13:10 • 17.07.23

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր, ժամը 22:00-ին հանդես կգամ ուղերձով:

Արցախի յոթամսյա շրջափակումը և հատկապես մեկամսյա լրիվ պաշարումը օրեցօր սրում են մեր ժողովրդի անվտանգային ու հումանիտար վիճակը: Ուղերձիս մեջ հակիրճ կխոսեմ առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ»:

Արցախի նախագահն այսօր տեսաուղերձով հանդես կգա