Չինաստանում դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է պատերազմների մոդելավորման արհեստական բանականության ստեղծողը

08:18 • 17.07.23

Կյանքից հեռացել է գնդապետ Ֆենգ Յանգեն՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի՝ արհեստական բանականության հիման վրա (AI) ռազմական հակամարտությունների սիմուլյացիայի ծրագրի հիմնական մշակողներից մեկը։ Այս մասին գրել է հոնկոնգյան South China Morning Post թերթը՝ հղում անելով երկրի զինված ուժերում իր աղբյուրներին։

38-ամյա գիտնականը մահացել է ավտովթարից։  

Սպան մահացել է հուլիսի 1-ին Պեկինում տեղի ունեցած ավտովթարից։ «Նա Չանշայից, որտեղ աշխատում էր, գիշերային չվերթով մեկնել է Պեկին, քանի որ նրան զանգահարել ու տեղեկացրել են կարևոր հանձնարարության մասին», - ասել է աղբյուրը:

«Նա, ինչպես միշտ, հավելվածով տաքսի է պատվիրել, ցավոք, նրան վերցրել է գերծանրաբեռնված  տաքսու վարորդը։ Մեքենան մխրճվել է բեռնատարի մեջ»,- ասել է աբյուրը:

Ֆեն Յանգեն հուղարկավորվել է շաբաթ օրը Պեկինի արևմուտքում գտնվող Բաբաոշան գերեզմանատանը։

 

 

Չինաստանում դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է պատերազմների մոդելավորման արհեստական բանականության ստեղծողը