Հնդկաստանում ընձառյուծները մտել են քաղաք և հարձակվել մարդկանց վրա (տեսանյութ)

12:50 • 17.07.23

Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Գիր Սոմնաթ քաղաքում երկու ընձառյուծ հարձակվել են մարդկանց վրա։ Այս մասին հայտնում է Newsflare-ը։

Ականատեսները թաքնվել են տներում ու անմիջապես հայտնել իշխանություններին փողոցում հայտնված գիշատիչների մասին։

Սակայն ոչ բոլորին է հաջողվել թաքնվել, ընձառյուծները լրջորեն վիրավորել են երեք մարդու՝ անտառտնտեսությունում աշխատող կնոջ, երեխայի և տղամարդու։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։ Ի վերջո, ոստիկանության և անտառտնտեսության աշխատակիցներին հաջողվել է բռնել ընձառյուծներին, որոնցից մեկը բարձրացել է բազմաբնակարան շենքի պատշգամբ։ Քաղաք մտած գիշատիչներին տեղավորել են վանդակներում և ուղարկել կենդանիների խնամքի կենտրոն։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:


Հնդկաստանում ընձառյուծները մտել են քաղաք և հարձակվել մարդկանց վրա (տեսանյութ)