Մայթը սարքում ենք, մարդիկ բերում, այդտեղ ավազ են լցնում, ամիսներով, տարիներով մնում է․ Փաշինյան

18:48 • 17.07.23

Արարատ համայնքի Ավշար բնակավայր կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մայթերի խնդրին։

«Մայթը սարքում ենք, մարդիկ բերում, այդտեղ ավազ են լցնում, ամիսներով, տարիներով մնում է»,- ասաց նա հավաքվածներին։ 

«Այս ընթացքում 5 հատ այդպիսի դեպք տեսա։ Ոստիկանության պետն այստե՞ղ է, թե՞ ասյտեղ չէ։ Իմ գալու առիթով այսքան ճանապարհային ոտիկանություն կա, չէ՞»,- նշեց Փաշինյանը։ 

Կառավարության ղեկավարն ասաց, որ մեկ այլ մայթի վրա կանգնած տրակտոր է տեսել։

«Անցած տարի մայթը սարքել ենք, հիմա տրակտոր է կանգնած մայթի վրա։ Շատ լավ, ամենայն հարգանքով տրակտորի տիրոջ նկատմամբ, տրակտորի նկատմամբ էլ, բայց որ քաղաքացին քայլելով գա, որտեղով է ․․․ տրակտորի գլխո՞վ է անցնելու։ Դուրս է գալու փողոց, ճիշտ՞ է, երթևեկության հետ կապված պրոբլեմ ունեցա՞նք, թե՞ չունեցանք։ Կամ մյուս քաղաքացին բետոն է արել, բետոն է շաղախում, Նախ փող ենք ծախսել, ասֆալտ ենք, չէ՞, արել, հետո չի մաքրելու, չէ՞, այդ բետոնը մնալու է այդտեղ, և այդ մայթը քայքայվելու է»,- նշեց Փաշինյանը։

Մայթը սարքում ենք, մարդիկ բերում, այդտեղ ավազ են լցնում, ամիսներով, տարիներով մնում է․ Փաշինյան