Գեղարքունիքում Opel-ը գլխիվայր հայտնվել է դաշտում, որդին տեղում մահացել է, հայրը տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com

15:30 • 17.07.23

Այսօր՝ հուլիսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 14։00-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Գագարինի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, և մոտ 20 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։

Opel-ում եղել են հայր ու որդի։ Հայրը տեղափոխվել է հիվանդանոց, տղան տեղում մահացել է։ 

Գեղարքունիքում Opel-ը գլխիվայր հայտնվել է դաշտում, որդին տեղում մահացել է, հայրը տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com