Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ նորանշանակ դեսպանին

13:21 • 17.07.23

Հուլիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալմուլլային։

Այս մասին հայտնել են Պաշտպանության նախարարությունից:

«Պաշտպանության նախարարը շնորհավորել է տիկին դեսպանին և մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-էմիրաթական համագործակցությանն առնչվող հարցեր:

Տիկին դեսպանը փոխանցել է 2023 թ. նոյեմբերին Դուբայում կայանալիք Դուբայի ավիացիոն ցուցահանդեսին մասնակցելու` ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ, պաշտպանության նախարար Շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ-Մաքթումի հրավերը»:

 

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ նորանշանակ դեսպանին