Ուկրաինայի 8 մարզում օդային տագնապ է հայտարարվել

11:52 • 17.07.23

Ուկրաինայի ութ մարզում, այդ թվում՝ Կիևի մարզում, օդային ռմբակոծության մասին ահազանգ է հայտարարվել, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Օդային տագնապը հնչել է Կիևում, Չեռնիգովում, Խարկովում, Դնեպրոպետրովսկում, Պոլտավայում, Չերկասիում, Սումիում և Կիրովոգրադում մոտավորապես ժամը 10։15-ին:

Ռուսական ուժերն անցյալ տարվա հոկտեմբերից՝ Ղրիմի կամրջի վրա պայթյունից հետո, պարբերաբար հարձակվում են ուկրաինական ենթակառուցվածքների վրա:

Ուկրաինայի 8 մարզում օդային տագնապ է հայտարարվել