Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
Հուլիսի 18-ին, ժամը 02։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ս․ Տարոնցի փողոցի թիվ 1/1 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ մասամբ փակելով այն։ Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից»,- ասված է հաղորդագրության մեջ։










